Wednesday, March 13, 2013

Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին


Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այցելել Րաֆֆի ՀովհաննիսյանինՈստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է, թե ինչու է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ի դեպ, սա նրանց ո՛չ առաջին հանդիպումն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու: Հանդիպումը պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի, տեղի ու պայմանների մտահոգությամբ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ նման այցելություն չի եղել նախկինում կամ այլ հացադուլավորների նկատմամբ, Ահարոնյանը շարունակել է ասելիքը՝ վկայակոչելով Գասպարյանի խոսքը.

«Ոստիկանության պետը բազմիցս է նշել գլխավոր սկզբունքը. ոստիկանությունը բոլորի՛ ոստիկանությունն է, եւ ոստիկանության պետը՝ բոլորի՛ ոստիկանության պետն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հայացքներից ու տեսակետներից»:
Անդրադառնալով նրանց միջեւ տեղի ունեցած զրույցի բովանդակությանը, լրատվության վարչության պետն ասել է. «Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ ոստիկանությունը գործում եւ գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, օրենքի գերակայության հիմնարար սկզբունքին հավատարիմ՝ պահպանելու է հասարակական կարգը, վեր մնալով քաղաքականությունից ու կուսակցական տարբերակումներից, որոնք դուրս են ոստիկանության գործառույթների եւ առաքելության շրջանակից»:

Աղբյուրը՝ news.am

No comments:

Post a Comment