РБК-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մասնակցել է Ուգո Չավեսին հրաժեշտ տալու արարողությանը: Դրան ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 30 երկրների ղեկավարներ:
Այդ արարողության ժամանակ Ահմադինեժադը համբուրել է Չավեսի փակ դագաղը: Իսկ ահա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վենեսուելայի ազգային օրհներգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:
Նշվում է, որ Չավեսին հրաժեշտ տալու էին եկել նաև Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան, Բոլիվիայի առաջնորդ Էվո Մորալեսը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն և ուիշներ: Վենեսուելացիներին մեկ շաբաթ է տրվել իրենց հանգուցյալ նախագահին հրաժեշտ տալու համար:
No comments:
Post a Comment