Friday, March 8, 2013

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կանայք (ֆոտո)

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց լուսանկարները:

Ահա, թե ովքեր են ոգեշնչում հայ ֆուտբոլիստներին:
 Յուրա Մովսիսյանի կնոջ անունը Մարիաննա է: Նրանք ունեն մեկ տղա եւ մեկ դուստր:
Գեւորգ Ղազարյանն իր կնոջ՝ Վիկտորյայի հետ ծանոթացել է Սեւանում:
2012-ի դեկտեմբերին ծնվեց նրանց առաջին որդին:
Արթուր Եդիգարյանի կինը՝ Գայանեն, ֆուտբոլիստի համադասարանցին է: 
Զույգն ունի մեկ դուստր:
Մարկոս Պիզելիի կինը Նատալիան է: Բրազիլացին իր կնոջ հետ ծանոթացել է Բրազիլիայի դիսկոտեկներից մեկում: Նատալիան Մարկոսի հետ տեղափոխվեց Հայաստան եւ նրանք ամուսնացան: Զույգը դեռ երեխաներ չունի, բայց պահում է շուն, որի անունը Լաիզա է: Մարկոսն իր շան անունը դաջել է իր ձեռքին:
Հայաստանի հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովը կնոջ՝ Նաստյայի հետ:
Արթուր Սարկիսովն իր կնոջ հետ սովորել է նույն դպրոցում: Օլգան եւ Արթուրն ունեն մեկ զավակ:
Արտակ Եդիգարյանի կնոջ անունը Շուշան է: 
Նորայր Ասլանյանի կնոջ անունը Աննա է: Ֆուտբոլիստը շատ էր լսել իր հայրենակցուհու մասին եւ ցանկանում էր ծանոթանալ նրա հետ: Առիթը ստեղծվեց հայկական խնջույքի ժամանակ: Այդ օրվանից զույգը միասին է:

No comments:

Post a Comment