Միլանի դատարանը մարտի 7-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեկ տարվա բանտարկության է դատապարտել Իտալիայի Unipol ապահովագրական խմբի կողմից BNL (Banca Nazionale del Lavoro) բանկի անհաջող ձեռքբերման գործով, որի շրջանակներում քաղաքական գործիչը մեղադրվել է կորպորատիվ տեղեկատության գաղտնազերմանը մասնակցելու մեջ:
Բեռլուսկոնիի հետ մեղադրվում էր նաև նրա եղբայր Պաուլո Բեռլուսկոնին, ով թերթերից մեկի արտադրողն էր: Հենց Բեռլուսկոնիի վարչապետության տարիներին իր թերթում հրապակել է գաղտնի հեռախոսային զրույցների բովանդակությունը, որը անօրինական է: Պաուլո Բեռլուսկոնին դատապարտվել է երկու տարի երեք ամիս ազատազրկման:
Այսպիսով, դատարանը բավարարել է դատախազության պահանջը, որը Բեռլուսկոնիի համար առաջարկել էր մեկ տարվա ազատազրկում: Բեռլուսկոնիի փաստաբանների հավաստմամբ, նրանք կբողոքարկեն վճիռը:
Աղբյուրը՝ times.am
No comments:
Post a Comment