Haynews-ը հարցազրույց է վերցրել Ազգային ինքնորոշում միավորման արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանի հետ: Լրագրողի հարցին` արդյոք ընդունելո՞ւ է այդ գումարը Պարույր Հայրիկյանը, թե` ոչ, Կարո Յեղնուկյանը զարմացավ և մի քանի անգամ հարցրեց. «Եթե ձեր ձեռքը չաշխատի և պետք լինի բուժում, կհրաժարվե՞իք: Եթե առաջարկվեր օգնություն, դուք կհրաժարվեի՞ք»:
Սոցիալական կայքերում բարձրացված դժգոհությունների եւ տարատեսակ արձագանքների վերաբերյալ Կարո Յեղնուկյանը մեղադրեց լրագրողներին. «Տեղյակ եմ` այդ ամենի մասին, լրագրողներն էլ յուղ են լցնում այդ ամենի վրա: Ինչպե՞ս կարող է մի մարդ հրաժարվել բուժումից: Առանց գումարի հնարավո՞ր է բուժվել: Եթե գումարից հրաժարվելու հարց կա, թող Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի կազինո դնելուց, թող Գագիկ Ծառուկյանը, այն մարդիկ, ովքեր միլիոնատեր են իրենք հրաժարվեն: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում առանց գումարի հնարավոր չէ բուժվել: Ինչո՞ւ եք երեխայի բուժումը կապում Հայրիկյանի բուժման հետ, ինչո՞ւ կառավարությունից չեք պահանջում երեխաների բուժման համար գումար հատկացնի, բայց ոչ թե Հայրիկյանի բուժման հաշվին»:
Նրա խոսքով` այս ամենը պետպատվեր է. «Պետպատվեր է սա, տարբերությունն այն է, որ բուժումը կատարվում է արտասահմանում, քանի որ Հայաստանում ի վիճակի չեն: Հիմա ինչ տարբերություն` բուժվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, թե Հոլանդիայի հիվանդանոցում»:
No comments:
Post a Comment