Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող» Լաշա Նիժարաձեին, ով առավել է հայտնի է «Լաշա Ցխալտուբսկի» մականունով:
Ձերբակալման ժամանակ քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է 17 գրամ հաշիշ: Ձերբակալումից անմիջապես անց դատարանը կալանքի տակ է վերցրել «օրենքով գողին»: Ավելի վաղ Լաշան թմրանյութեր պահելու համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ Լաշա Ցխալտուբսկին հանդիսանում է հանգուցյալ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թշնամի և ոչ վաղ անցյալում թմրանյութեր պահելու համար ձերբակալված քրեական հեղինակություն Ջեմո Միկելաձեի կողմնակից: Ենթադրվում է, որ նա մասնակցել է 2012 թվականի դեկտեմբերին ԱՄԷ-ում տեղի ունեցած խոշոր «սխոդկային», որում «թագադրել» են 16 նոր «օրենքով գողի»:
No comments:
Post a Comment