Saturday, March 23, 2013

Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաեւ ադրբեջանցուն եւ կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար



Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Արթուր Ալեքսանյանը պաշտպանում է 96 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւը:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: Արթուր Ալեքսանյանն Իլդեմին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Աղբյուրը՝ sport.news.am

No comments:

Post a Comment