Facebook սոցցանցը ներկայացրել է իր գլխավոր էջինոր դիզայնը:
Ձևավորման փոփոխությունները վերաբերում են գլխավորապես օգտարերերի նորությունների էջին: Գլխավոր էջի դիզայնի փոփոխությանը զուգահեռ` նորարարությունները տարածվել են նաև նորությունների տեղաբաշխման կարգին: Դիզայներները նշում են, որ թարմացված տարբերակն ավելի հարմարավետ կդարձնի ժապավենն ընթերցանության համար:
Մասնավորապես` ներկայում օգտատերերը կկարողանան ընտրել, թե կոնկրետ որ նորությունները կցանկանային ստանալ` ընկերների բոլոր նորություննե±րը (այս հնարավորությունն առաջին անգամ է ընձեռվում. նախկինում սոցցանցն ինքնուրույն էր որոշում` ընկերների որ հաղորդագրություններն ընդգրկել ժամապավենում), միայն լուսանկարներո±վ հաղորդագրությունները, միայն բաժանորդագվա±ծ էջերի հաղորդագրությունները:
Նոր ձաևավորումը նախատեսված է ինչպես բրաուզերների, այնպես էլ բջջային սարքավորումների համար: Անհատական համակարգիչները նոր ինտերֆեյսին (միջերես) մատչում ստանալու համար պետք է գրանցվեն սպասումների ցուցակում: Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում նոր դիզայնը կհայտնվի առաջիկայում, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում:
No comments:
Post a Comment