«Այս պայքարի ողջ անձնազոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց իր վրա՝ հացադուլով»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ուղղեց՝ «Հացադուլ չէ, ասա պայքարի վերջնական փուլը»: Արմեն Մարտիրոսյանն ուղղեց՝ ավելացնելով, որ «իրականում սա ոչ թե հացադուլ էր, այլ՝ ստադուլ՝ մեր պայքարի վերջին հանգրվանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կամքը չի կորելու, այլ օր օրի ավելի է մեծանալու, ավելի է հզորանալու»:
Անդրադառնալով բանաստեղծ, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հայտարարած մեկօրյա հացադուլին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մեր մտավորականի հացադուլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու, եւ որեւէ մեկը չի փորձելու այդ խաղաղ բնույթը մեր ձեռքից վերցնել: Մենք միանշանակ հասնելու ենք հաղթանակի»: «Սերժիկ, 2013-ը մե՛րն է լինելու, հաղթանակ»,- բղավում էին հանրահավաքի մասնակիցները: Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հնարավոր է այսօր սկսված ստորագրահավաքը նաեւ կազմակերպվի որոշ մարզկենտրոններում: Նա հայտարարություն կարդաց Ա1 պլյուսի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի անունից: Հայտարարությունում ողջունել են Րաֆֆի Հովհաննիսյանին, նշել, որ նա մարմնավորում է հայ ժողովրդի միասնական պայքարը՝ հանուն արդար Հայաստանի: Գիտակցելով, որ նա ունի բավական կամք ու հնարավորությւոն պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար, «Ա1 պլյուս»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշել է, որ դրա համար չենք հորդորում դադարեցնել հացադուլը. «Ցավում ենք, որ դուք այսօր դիմել եք այդ ծայրահեղ քայլին»: Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ պայքարի արդյունքում Ա1 պլյուս-ը վերադառնալուէ եթեր՝ արդեն 24 ժամով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուրն՝ այստեղ
No comments:
Post a Comment