Thursday, March 14, 2013

BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխային


Մարտի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարալանջի նոր ճանապարհին` Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 73 տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա Հարություն Մ.-ն եւ հայտարարել, որ ժամը 13.00-ի սահմաններում հիշյալ վրաերթը` «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ news.am

No comments:

Post a Comment