Friday, March 15, 2013

Ազատության հրապարակում կրկին միջադեպ է գրանցվել (տեսանյութ)


Ազատության հրապարակում կրկին միջադեպ է տեղի ունեցել:
GalaTv.am-ի հաղորդմամբ՝ մի քաղաքացի փորձել է մոտենալ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Կինը Ժառանգության առաջնորդի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, «թե եկել էս ստեղ, հացադուլի ես նստել, որ ի՞նչ»:

«Մենք նախագահ ունենք, էլ ի՞նչ եք ուզում»,- բարձրաձայն գոռացել է կինը: Հավաքված քաղաքացիները փորձել են նրան հեռացնել, ինչին ի պատասխան՝ քաղաքացին սկսել է վիրավորել նաեւ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Մենք արդեն ընտրել ենք նախագահ, ինչի՞ համար է մեզ պետք կռիվ, գոռացել է կինը: Միջադեպը փորձել է հարթել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ով խորհուրդ է տրվել հավաքված քաղաքացիներին չտրվել սադրանքների եւ թողնել, որպեսզի այդ կինը հեռանա: Այդ պահին Ազատության հրապարակ է եկել նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որին եւս քաղաքացին հարցրել է, թե նա ինչի՞ համար է հացադուլ արել:
Հավելենք, որ կինը խոսում էր ռուսերեն:
times.am

No comments:

Post a Comment