Tuesday, July 31, 2012

Գլխապտույտ առաջացնող նկարներ






Չինացի վարորդին ներկայացվել է աշխարհի ամենածոշոր տուգանքը

Չգիտեմ զավեշտալի, թե տխուր, բայց մի նորություն է գրել Daily Mail-ը։ Չինաստանում մի բեռնատար մեքենայի վարորդի ներկայացվել տուգանք 25 մլն դոլլարի չափով, քանի որ նա այն աստիճան գերբեռնված մեքենայով է երթևեկել, որ երբ անցնելիս է եղել Պեկինի արվարձաններից մեկի կամուրջի վրայով, այն փլվել է։ Փորձաքննությւոնը ցույց է տվել, որ մեքենան ու բեռնված ավազը միասին կշռել են ավելի քան 110 տոննա։
Հիմա չինացի վարորդը դատական պրոցեսսների մեջ է, որովհետև չի ընդունում իր մեղքը։ նա հայտարարել է, որ ինքը պարզապես վարորդ է, իսկ մեղավորները նրանք են, ով այդքան բեռնել են իր մեքենան՝ շինարարական աշխատանքներ անցկացնող կազմակերպության աշխատողները։
Փաստորեն մենակ չինական խաղալիքները չեն, որ անորակ են, կամուրջներն էլ մի բանի պետք չեն։

Monday, July 30, 2012

Օլիմպիադայի ամենասեքսուալ մարզուհիները (Video)

Համացանցում բավականին լայն տարածում ու ջերմ արձագանք է գտել Օլիմպիադայի մասնակից ամենագրավիչ մարզուհիների մասին տեսանյութը։ Վայելեք.

Օլիմպիադայի բացման արարողության ամենագեղեցիկ պահերը (Photo)

Չնայած այն հանգամանքին, որ 30-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել էին, որ բացման արարողությանը լինելու է աննախադեպ շոու, հանդիսատեսի կարծիքները բավականին իրարամերժ էին։ Ոմանք համաձայն էին, որ շոուն իրոք աննախադեպ էր ու օրիգինալ, իսկ ոմանք էլ պնդում են, որ այն ձանձրալի էր ու հիասթափացնող՝ տրված խոստումների ֆոնի վրա և չի կարող համեմատվել Պեկինի Օլիմպիադայիի բացման արարողության հետ ոչ մի չափորոշիչով։
Այնուամենայնիվ, եկեք ակնդրենք Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենադիտարժան պահերը, որոնք ներառվել են այս ֆոտոշարքի մեջ։

Saturday, July 28, 2012

Արամ Ա կաթողիկոսը իր աջակցությունն է հայտնել սիրիահայերին

Անկեղծորեն եմ ասում, ինձ մոտ անկեղծ հիացմունք է առաջացնում Մեծին Տունն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Հիացմունքս առհասարակ է ու կապված չէ ինչ որ առանձին գործողությունների կամխոսքերի հետ, պարզապես ես այս մարդում եմջ տեսնում եմ իսկական հոգևոր հայրի և առաջնորդի համար անհրաժեշտ խարիզման ու բարոյականության բարձր սանդղակը։
Ինձ դուր է գալիս նաև այն, որ Արամ Ա կաթողիկոսը չի սպասում, որ ինչ որ դիմում լինի օգնության համար, կամ հասարակական ճնշում, որպեսզի հետամուտ լինի կարիքավորներին օգնելուն։

Friday, July 27, 2012

ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները համատեղ հայատարություն են արել

Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները համացանցով, լրատվականներով ու ԶԼՄ-ներով տարածել են ԲՀԿ անդամ փոխնախարարների ու փախմարզպետների արած համատեղ հայտարարությունը։ Մեջբերում եմ.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետ 
Առաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ 
Ահա և վերջ, ինչպես երգում էր Արթուր Մեսչյանը, բայց սա ընդամենը մի փուլի վերջն է։ Վստահ եմ, դեռ վաղ է աասել ֆինիտա լա կոմեդիա։ 

Thursday, July 26, 2012

Եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում

Փշաքաղվեցի երբ նայեցի այս նյութն այն մասին, թե ինչ հալածանքների են ենթարկվում մեր բարեկամ ազգերը՝ եզդիներն ու ասորիները։ Անպայման նայեք նյութն ամբողջությամբ.

Wednesday, July 25, 2012

«Փոշմանել եմ, որ Բուռանշին երկու անգամ պատգամավոր եմ դարձրել». Վարդան Ղուկասյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

Գյումրու «հռչակավոր» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկանդալային ուղղերձ է հրապարակել, որում անդրադառնում ՀՀԿ անդամ, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ ի պատասխան վերջինիս տված հարցազրույցներին, որոնցում նա սուր քննադատել էր Ղուկասյանին։ Մեջբերում եմ ուղղերձի տեքստն ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:
Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:
Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:
Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:
Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:
Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:
Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:
Դեռ այսքանը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հ.Գ.
Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:
Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:

Չարաբաստիկ նորություններ ԲՀԿ-ականների համար

Երեկվանից խոսակցություններ են շրջանառվում տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականների անունների շուրջ։ Նախ, «Հրապարակ» թերթը գրեց այն մասին, որ իր հարաբերությունները կուսակցության հետ սառեցրել է ԱԺ նախորդ գումարման ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանը։ Թերթը սա կապում է վերջինիս պատգամավոր չդառնալու հետ և ենթադրում է, որ շուտով վերջինս դուրս կգա կուսակցությունից, սակայն այս վարկածը ինքը՝ Սաֆարյանը, ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։

Tuesday, July 24, 2012

Գարեջուր խմող կանանց մեծ մասը սեքսով զբաղվում են հարաբերությունների սկզբից

Հարվարդի համալսարանի պրոֆեսսորներից մեկը բացահայտել է, որ գարջուր սիրող կանանց 60 տոկոսը պատրաստակամություն է դրսևորում սեռական հարաբերություններ ունենալ հարաբերությունների հենց սկզբում։

Thursday, July 19, 2012

Արագ սնունդը (Fast food) աշխարհի տարբեր երկրներում

Բոլորը գիտեն, որ առողջ լինելու համար պետք է ճիշտ և կանոնավոր սնվել, բայց կյանքի ռիթմի հետևից վազելով մենք ոչ միշտ ենք հետևում այդ կանոնին: Եվ շատ հաճախ ենք մենք օգտվում այսպես կոչված  Fast food-ից: Սնվում ենք դրսում, արագ և ոտքի վրա: Ձեր ուշադրությանն եմ ուզում
ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում մատուցվող արագ սնունդը` փողոցային խոհանոցը:

1.Մոնակո

2377 Популярная уличная еда в разных странах

Monday, July 16, 2012

Նկարներ, որոնք «պարտավոր է» ունենալ ցանկացած տղա

Եթե հիշում եք վերջերս անդրադարձա սոցիալական ցանցերում աղջիկների նկարներին: Նյութը բավականին լավ արձագանքներ գտավ: Բայց ընթերցողները  «պահանջում էին», որ հանուն արդարությաան անդրադառնամ նաև սոցիալական ցանցերում տղաների նկարներին:  Իսկ քանի որ ես արդարության և հավասարության կողմնակիցն եմ, այսօր էլ անդրադառնում եմ այն նկարներին, որոնք պետք է ունենա, կամ ունի ցանկացած տղա սոցիալական ցանցի իր էջում: (Աղջիկների նկարների մասին պատմող նյութը ` աստեղ): 
Եվ այսպես սկսենք: Ցանկացած տղա պետք է ունենա.
1. Նկար, որտեղ նա ծխում է (ցանկալի է սիգար) և խմում  կոնյակ:




Ավարտվեց «Ոսկե ծիրանը», հայտնի են հաղթողները

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Հայտնի են նաև մրցանակակարգերում հաղթողների անունները.

Լավագույն խաղարկային ֆիլմ
«Ոսկե ծիրան»
«Մշուշում», ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս

«Արծաթե ծիրան»
Հատուկ մրցանակ` «Հեռվից սիրուն է երևում», ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան

Ժյուրիի հատուկ մրցանակ
«Ամառ», ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի

Լավագույն վավերագրական ֆիլմ

Saturday, July 14, 2012

Ծաղկաձորում պարզում են ով է տարվա լավագույն մարզական ընտանիքը

Հմայակ Հովհաննիսյանը կրկին բողոքում է Ծառուկյանից և կրկին առաջադրվում է

Haynews.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը որոշել է կրկին փորձել իր ուժերը և առաջադրել իր թեկնածությունը թիվ 1 կամ 35 ընտրատարածքներից մեկում։
Հովհաննիսյանը սակայն ոոչ այնքան խոսացել է իր առաջադրվելուց, որքան բողոքել է և կշտամբել ինքն իրեն այն բանի համար, որ ինչպես ինքն է նշում, «20-ամյան հրապարակային քաղաքական կենսագրություն ունեցող անձն իրավունք չուներ հանձնելու սեփական ճակատագիրը մեծահարուստ-օլիգարխի ձեռքը», որովհետև դեռ բալզակն էր ասում, որ ցանկացած հարստության հիմքում ընկած է հանցագործություն։

Friday, July 13, 2012

ԲՀԿ-ն ամեն կերպ խուսափում է արտահերթ նիստից

Haynews.am-ը հետաքրքիր անդրադարձ է արել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի տարօրինակ պահվածքին։ Նորություն չէ, որ ՀԱԿ-ը ստորագրահավաք է անում ազգային ժողովում արտահերթ նիստ կազմակերպելու համար, և որպեսզի այն հրավիրվի, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն։ Բնական է, որ առանց ԲՀԿ-ի մասնակցության, այս նախաձեռնությունը կտապալվի, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր վերջին հայտարարություններով դե ֆակտո փաստեց, որ ՀԱԿ-ը որքան էլ փորձի հաճոյանալ ԲՀԿ-ին, միևնույն է, հանուն «լևոնականների» ոչ ոք էլ չի պատրաստվում արկածախնդիր քայլերի դիմել։

Thursday, July 12, 2012

Այն, ինչ անում են միայն հայերը

Հայեր ջան վաղուց չենք քննարկել` ինչ կարող են անել միայն հայերը: Չվերհիշե՞նք մեր ազգի յուրօրինակությունն ու բոլորից տարբեր լինելը :)))
Եվ այսպես` ինչ կարող են անել միայն հայերը.

  • Միայն հայերն են, հյուր ընդունելուց ննջասենյակներից մեկում հատուկ հյուրերի կուրտկաների, վերարկուների ու շարֆերի համար անկողին նախապատրաստում:
  • Միայն հայերն են շենքից շենք լվացքի պարան քաշում:

«Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հարաբերություններում ճգնաժա՞մ է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հարաբերություններում։ Ըստ թերթի «լավատեղյակ» աղբյուրների, գործընկերների միջև տիրում է անվստահության մթնոլորտ ու կան փոխադարձ դժգոհություններ թե´ խորհրդարանաում, թե´ խորհրդարանից դուրս։
Շրջանռվում են լուրեր, թե կուսակցություններում ափսոսում են, որ խորհրդարանական ընտրություններին միասին են հանդես եկել։ Այս տեղեկությունները շտապեց հերքել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ բնորոշելով դրանք սուտ և իրականությանը չհամապատաասխանով։

Wednesday, July 11, 2012

Նկարներ, որոնք «պարտավոր է» ունենալ ցանկացած աղջիկ

Եվ ինչ փոփոխություններ ասես իր հետ չբերեց այս վիրտուալ հեղափոխությունը: Եվ երբ վիրտուալ դարձան անգամ  ՍԵՐՆ ու կին-տղամարդ հարաբերությունները (կամ էլ այդ հարաբերությունների ձևավորումը ու սկզբնավորումը), կանաց ու աղջիկներին ոչինչ չէր մնում անելու, քան վիրտուալ  դաշտ տեղափոխել նաև սիրած էակին գրավելու «զենքերն» ու հնարքները: Բոլորդ էլ գիտեք, որ բացի  «խելացի» ստատուսներից, վիրտուալ տարածքում մարդկանց գրավելու զենքերից են, նույնիսկ կարելի է ասել գլխավոր զենքն են ՆԿԱՐՆԵՐԸ: Իսկ դա առանձնակի ջանքեր չի պահանջում, Photoshop-հնարքների  տիրապետում և ամենուր քեզ ուղեկցող ֆոտոապարատ :) 
Նայելով սոցիալական ցանցերում աղջիկների նկարները մի քանի հետաքրքիր դիտարկումներ կարելի է անել: Սոցիալակն ցանցերում ցանկացած աղջիկ պետք է ունենա` 
1. Նկար, որտեղ  դեմքը Photoshop-ով մի լավ  «սպիտակեցված է», հարթեցված ու լուսավորված, և եթե հանենք այդ  «լուսավոր» էֆեկտները, դժվար թե  նմանություն գտնենք նկարի և մեր առաջ կանգնած աղջկա միջև :)))


Հովիկ Աբրահամյանը բուռն գործունեություն է ծավալել

Միանգամից երկու դիտարժան նորություն է շրջանառվում հայրենի տեղեկաատվական դաշտում՝ կապված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամմյանի անվան հետ։
Ասյպես, hayeli.am-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մաղարիչ անել, եթե Ռուբեն Հայրապետյանը իրոք վայր դնի իր մանդատը։ Բանն այն է, որ այս երկուսի միջև գոյություն ունի տևական կոնֆլիկտ և բացահայտ թշնամանք, որը անգամ բերել էր նրան «մարդկանց» միջև փոխհրաձգության Սևանի Հարսնաքար ռեստորանային համալիրում։ Թեև ինչ-ինչ միջոցներով իշխանությունների հաջողվել էր մարել կոնֆլիկտի հետագա էսկալացումը, բայց հաշտեցման մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Նրանց հարաբերություններն այն աստիճան լարված են, որ Հայրապետյանը ցուցադրաբար դադարել է մասնակցել ԱԺ նիստերին Հովիկ Աբրահամյանի ԱԺ խոսնակ դառնալուց հետո։

Tuesday, July 10, 2012

Աստղագետները սարսափազդու երևույթ են հայտնաբերել (Video)

24online.am-ը գրում է աստղագետները մի քանի տարի տևած դիտարկումներից հետո նոր տեսակի սև խոռոչ են հայտնաբերել մեր մոլորակից 300 միլլիոն լուսատարի հեռավորության վրա։ Մինչ այս հայտնագործությունը, գիտությանը հայտնի էին երկու տեսակի սև խոռոչներ, որոնք իրենցից ներկայացնում են արևից մի քանի անգամ ծանր գոյացություններ, որոնք ունեն հազարավոր ասղտերի ձգողական ուժերի համադրությանը հավասար ձգողական ուժ։

Monday, July 9, 2012

Հովիկ Աբրահամյանին Նախագահականից հրահանգել են կանգնել

Haynews.am-ը անդրադարձել է «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածին։ Ըստ թերթի տեղեկությունների, այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը որոշել է բավարարել ընդդիմադիր կուսակցությունների դիմումը՝ Հարսնաքարի գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպելու վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանին նախագահականից «ստոպ» են արել։ Պատառաբանությունն էլ եղել է այն, որ ոչ մի իրավական հիմք չկա նման նախաձեռնությունը բավարարելուն։

Քաղաքապետ է նշանակվել 15-ամյա աղջիկ


paxestin24online.am-ը գրում է, որ Պաղեստինում նշանակվեց աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը` Բաշայեր Օթմանը, որը ընդամենը 15 տարեկան է, տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
“Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և իմ փորձը փոխանցել  մյուս դեռահասներին, ինչը նրանց հնարավորություն կտա  ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար”,– նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:
Ֆինանսական փաստատթղթերը, սակայն, Օթմանի իրավասության շրջանակներից դուրս են։ Բացի այդ, նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար երիտասարդ պաշտոնյայի բոլոր քայլերը կվերահսկվեն նախկին քաղաքապետի կողմից։

Saturday, July 7, 2012

Գերմանացիները կողմ են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը

Շուրջ 157 հազար գերմանացիներ Գերմանիայի կառավարության նախաձեռնված առցանց պլատֆորմում անցկցված հարցումում կողմ են արտահայտվել նրան, որ Գերմանաիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Այս մասին հաղորդում է News.am-ը՝ Reuters-ի վրա հղում կատարելով։

Friday, July 6, 2012

Մարիամախոտ. Դեմոտիվատոր


ՕԵԿ-ական Գյուղնախարարը «քցել» է ընտրողներին

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (նույն ինքը Արտֆուդի Սերգոն) լուրջ խնիրների առաջ է կանգնել ինչպես Արարատի մարզում, այնպես էլ յուրայինների շրջապատում։ Այս մասին հաղորդում է «Չորրորդ Իշխանություն» թերթը։
Համաձայն թերթի աղբյուրենրի, Կարապետյանը շռայլ խոստումներ է տվել ինչպես Արարատի մարզի բնակչությանը, այնպես էլ ներկուսակցական ինտելեկտուալ կադրերին,

Thursday, July 5, 2012

Վահե Ավետյանի երեխաներին ուզում են փախցնել Հայաստանից

«Առավոտ» թերթը գրում է, որ զոհված բժիշկ Վահե Ավետյանի միակ քույրը, ով ապրում է Լոս Անջելեսում ուզում է անպայման իր մոտ տանի Վահեի որբացած երեխաներին։ Բանն այն է, որ ընտանիքի անդամները, այդ թվում նաև քույրը, շոկային վիճակներում են և ուզում են փրկել երեխաներին «այս կրիմինալ ու վտանգավոր երկրից»։

Wednesday, July 4, 2012

Սերժ Սրագսյան. «Ռուբիկ, համը դուրս է եկել: Այլևս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ»

 «Ռուբիկ, համը դուրս է եկել: Այլևս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ»։

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հենց այս ցուցումն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին, այն բանից հետո, երբ վերջնականապես զայրացել է՝ լսելով Հայրապետյանի թիկնապահների կողմից 81 վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրը։
Lurer.com-ին իր հերթին մի քանի հարցադրումներ է արել, կապված Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը դնելու և նրա տարածած հաղորդագրության վերաբերյալ.

Monday, July 2, 2012

Քարտաշյանը Արմավիրի փոխմարզպե՞տ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը (գեներալ Մանվել) փորձում է ԲՀԿ-ական պատգամավոր դարձած Արայիկ Աղաբաբյանի փոխարեն Արմավիրի փոխմարզպետի պաշտոնում տեղավորել ՀՀԿ-ական Մովսես Քարտաշյանին։
Թերթը միևնույն ժամանակ նշում է, որ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես կրճատել փոխմարզզպետի հաստիքը, որովհետև ժամանակին այն ավելացվել էր զուտ ԲՀԿ-ի ամբիցիաները բավարարելու համար, իսկ այժմ, երբ այլևս չկա նման անհրաժեշտություն, չկա նաև այս հաստիքի անհրաժեշտությունը։

Պաշտպանության նախարարի ու ԳՇ պետը զգուշացրել են Ռուբեն Հայրապետյանին

Slaq.am-ը գրում է, որ միանգամից Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան զինվորականներն այսօր անդրադարձել են Վահե Ավետյանի սպանությանը ու երկու դեպքում էլ բավականին համարձակ են արտահայտվել։
Այսպես, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն Ավետյանի հուղարկավորության արարողության ժամանակ ասել է. «Ես ուզում եմ զգուշացնել բոլորին, որ բանակին մատը չկպցնեն։ Վերջին անգամ եմ զգուշացնում «ախռաննիկներ» ունեն, զենքով մարդ ունեն... թող իրանց լավ պահեն։»

Զինվորականները փորձե՞լ են Սևանի «Հարսնաքար» էլ մտնել

Համաձայն 1in.am-ի տարածած տեղեկատվության, հունիսի 17-ին 3 զինվորականներ փորձել են մուտք գործել Սևանի «Հարսնաքար» ևս։ Համաձայն լրատվական կայքի աղբյուրների, զինվորականները վշտացած լինելով Վահե Ավետյանի մահվան գուժով, հարբել են։ Նրանց հետ այդ ժամանակ եղել է նաև Երևանում գտնվող «Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետ Վարդան Սամվելյանը։