Անկեղծորեն եմ ասում, ինձ մոտ անկեղծ հիացմունք է առաջացնում Մեծին Տունն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Հիացմունքս առհասարակ է ու կապված չէ ինչ որ առանձին գործողությունների կամխոսքերի հետ, պարզապես ես այս մարդում եմջ տեսնում եմ իսկական հոգևոր հայրի և առաջնորդի համար անհրաժեշտ խարիզման ու բարոյականության բարձր սանդղակը։
Ինձ դուր է գալիս նաև այն, որ Արամ Ա կաթողիկոսը չի սպասում, որ ինչ որ դիմում լինի օգնության համար, կամ հասարակական ճնշում, որպեսզի հետամուտ լինի կարիքավորներին օգնելուն։
Ասածիս վառ օրինակը սիրահայության խնդիրների նկատմամբ նրա ցուցաբերած ուշադրությունը. իմանալով, որ որոշ սիրիահայ ընտանիքներ շատ լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ են հայտնվել Սիրիայում տիրող անկարգությունների պատճառով, կաթողիկոսը ֆինանսական օգնություն է հատկացրել Ազգային Առաջնորդարանին, նման մարդկանց օգնելու նպատակով։
Կաթողիկոսը նաև կոչ է արել ողջ հայությունը նեցուկ կանգնել մեր հայրենակիցներին և ազգովի պայքարել Մերձավոր Արևելքի հայկական գաղութների կենսունակության և բարեկեցության համար, քանզի դա բխում է մեր ազգային շահերից։ Կաթողիկոսը կոչ է արել զերծ մնալ զգացմունքային հռետորիկայից և կենտրոնանալ կիրառական բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու հարցում։
Միանշանակորեն համաձայն եմ կաթողիկոսի հետ ու նրա մեսսիջը թող ականջալուր լինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր զօր ու գիշեր պահանջում են, որ Սիրիայից շուտափույթ էվակուացվեն բոլոր մեր հայրենակիցները։
No comments:
Post a Comment