ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (նույն ինքը Արտֆուդի Սերգոն) լուրջ խնիրների առաջ է կանգնել ինչպես Արարատի մարզում, այնպես էլ յուրայինների շրջապատում։ Այս մասին հաղորդում է «Չորրորդ Իշխանություն» թերթը։
Համաձայն թերթի աղբյուրենրի, Կարապետյանը շռայլ խոստումներ է տվել ինչպես Արարատի մարզի բնակչությանը, այնպես էլ ներկուսակցական ինտելեկտուալ կադրերին,
որ ՕԵԿ-ի ընտրվելու և իր՝ նախարարի պաշտոնում վերանշանակվելու դեպքում, ինքը մեծ աջակցություն կցուցաբերի։ Մասնավորապես, գյուղացիներին խոսք էր տրվել, որ կտրամադրվեն շռայլ գյուղատնտեսական վարկեր, իսկ յուրայիններին՝ պաշտոններ գյուղնախարարությունում։
Այնուամենայնիվ, ՕԵԿ-ական լավագույն ավանդույթների համաձայն, ոչ գյուղացիներն են վարկի երես տեսել, ոչ էլ ՕԵԿ-ական ակտիվիստները՝ նախարարության կաբինետներ։
No comments:
Post a Comment