Monday, July 9, 2012

Հովիկ Աբրահամյանին Նախագահականից հրահանգել են կանգնել

Haynews.am-ը անդրադարձել է «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածին։ Ըստ թերթի տեղեկությունների, այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը որոշել է բավարարել ընդդիմադիր կուսակցությունների դիմումը՝ Հարսնաքարի գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպելու վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանին նախագահականից «ստոպ» են արել։ Պատառաբանությունն էլ եղել է այն, որ ոչ մի իրավական հիմք չկա նման նախաձեռնությունը բավարարելուն։

Բանն այն է, որ դեռևս 2000 թվականին, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է, որ գլխավոր դատախազը կամ նրա եղակալները որևէ մեկնաբանություններ տան նախաքննական փուլում գտնվող ցանկացած գործի վերաբերյալ։ Այն ժամանակ այս հրամանը հետևում էր կոնկրետ նպատակ՝ թույլ չտալ, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը շատ ծավալվի Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ԱԺ-ում կայանալիք իր զեկույցում։
Թե ինչ պատճառով են հիմա հիշել այս հրամանի մասին, հստակ ասել դժվարանում եմ։ Հավանաբար նախագահականում չեն ցանկանում, որ առանց այն էլ աղմկահարույց այս գործը օր ավել գտնվի ուշադրության կենտրոնում, կամ էլ պարզապես նախագահականում չեն ուզենում, որպեսզի ընդդիմադիրները հնարավորություն ունենան շահարկելու այս թեման իրենց քաղաքական քարոզներում։

No comments:

Post a Comment