Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները համացանցով, լրատվականներով ու ԶԼՄ-ներով տարածել են ԲՀԿ անդամ փոխնախարարների ու փախմարզպետների արած համատեղ հայտարարությունը։ Մեջբերում եմ.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարարՍինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարարԿարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարարԿարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետԱռաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ
Ահա և վերջ, ինչպես երգում էր Արթուր Մեսչյանը, բայց սա ընդամենը մի փուլի վերջն է։ Վստահ եմ, դեռ վաղ է աասել ֆինիտա լա կոմեդիա։
No comments:
Post a Comment