Friday, July 13, 2012

ԲՀԿ-ն ամեն կերպ խուսափում է արտահերթ նիստից

Haynews.am-ը հետաքրքիր անդրադարձ է արել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի տարօրինակ պահվածքին։ Նորություն չէ, որ ՀԱԿ-ը ստորագրահավաք է անում ազգային ժողովում արտահերթ նիստ կազմակերպելու համար, և որպեսզի այն հրավիրվի, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն։ Բնական է, որ առանց ԲՀԿ-ի մասնակցության, այս նախաձեռնությունը կտապալվի, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր վերջին հայտարարություններով դե ֆակտո փաստեց, որ ՀԱԿ-ը որքան էլ փորձի հաճոյանալ ԲՀԿ-ին, միևնույն է, հանուն «լևոնականների» ոչ ոք էլ չի պատրաստվում արկածախնդիր քայլերի դիմել։

Բանն այն է, որ նիստի թեման պետք է լինի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցն ու Հարսնաքարի իրադարձությունները։ Հասկանալի է, որ ՀԱԿ-ը շատ է ուզում դաառնալ այս պայքարի դրոշակակիրը, սակայն անկախ այն հանգամանքից, որ ՀԱԿ-ը վերջին շրջանում իր փիառը թողած ԲՀԿ-ի փիառով է զբաղված, միևնույն է ԲՀԿ-ն նման նվեր չի մատուցի ՀԱԿ-ին այն պարզ պատճառով, որովհետև դա կարող է շատ բարձր գին ունենալ հենց ԲՀԿ-ի համար։
Ճիշտ է, Զոհրաբյանը չասեց, թե ԲՀԿ-ականները չեն ստորագրի այս նախաձեռնության տակ (չէր էլ կարող նման բան ասեր, որովհետև այդ դեպքում կստացվեր հակասություն ԲՀԿ-ի որդեգրած սկզբնական դիրքորոշման հետ), այլ ուղղակի ասել է, որ եթե կարողանան ԲՀԿ-ի պատգամավորներ բռնացնել արձակուրդային այս շրջանում, ապա թող ստորագրողները ստորագրեն։
Այնինչ, ինչպես նշում է կայքը, բոլորին էլ պարզ է, որ հարկ եղած դեպքում ԲՀԿ-ն շատ հանգիստ կարող էր հավաքել իր բոլոր պատգամավորներին ու այս հարցը լուծեր, եթե լիներ համապատասսխան ցանկություն, իսկ այդ ցանկությունը չկա։ Չկա ոչ թե նրա համար, որ ԲՀԿ-ն շատ է սիրում Հայրապետյանին (Հայրապետյանի ու Ծառուկյանի միջև առկա լարվածության մասին շատ է խոսվել), այլ նրա համար, որովհետև ԲՀԿ-ում վախենում են բումերանգի էֆֆեկտից։ Եթե այսօր ԲՀԿ-ն սկսի լուրջ առաջ տանել Հայրապետյանի թիկնապահների թեմատիկան, ապա վաղը ՀՀԿ-ն չի վարանի ԲՀԿ-ին հիշեցնել Ծառոուկյանի թչ պակաս «հերոսական» թիկնազորի «սխրանքների» մասին, ինչը բնավ էլ չի բխում ԲՀԿ-ի շահերից։ Այնպես որ, կարելի է մոռանալ արտահերթի նիստի մասին։

No comments:

Post a Comment