Saturday, July 14, 2012

Հմայակ Հովհաննիսյանը կրկին բողոքում է Ծառուկյանից և կրկին առաջադրվում է

Haynews.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը որոշել է կրկին փորձել իր ուժերը և առաջադրել իր թեկնածությունը թիվ 1 կամ 35 ընտրատարածքներից մեկում։
Հովհաննիսյանը սակայն ոոչ այնքան խոսացել է իր առաջադրվելուց, որքան բողոքել է և կշտամբել ինքն իրեն այն բանի համար, որ ինչպես ինքն է նշում, «20-ամյան հրապարակային քաղաքական կենսագրություն ունեցող անձն իրավունք չուներ հանձնելու սեփական ճակատագիրը մեծահարուստ-օլիգարխի ձեռքը», որովհետև դեռ բալզակն էր ասում, որ ցանկացած հարստության հիմքում ընկած է հանցագործություն։

Դե իսկ վերջում էլ Հովհաննիսյանը հավելել է, որ իր միության անդամները ի սկզբանե դեմ են եղել իր՝ ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվելուն, ինչպես նաև նշել է, որ կոնկրետ Ծառուկյանին ի նկատի չուներ օլիգարխ-մեծահարուստների մասին խոսելիս, այլ առհասարակ, երևույթի մասին է խոսել։
Երևում է Ծառուկյանի վեռտուի մասին հիշողությունները դեռ չեն լքել խրոխտ քաղաքագետին։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականությանը, ապա Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեմ քվեարկելով կառավարրության ծրագրին, ԲՀԿ-նխզեց իր գաղափակարական կապը և փաստացի զրկվեց ՍՍ-ի թեկնածությունը սատարելու հնարավորությունից։
Դե իսկ անդրադառնալով Միասնական Շտաբի գործունեության մեղմ ասած անարդյունավետությանը, Հմայակ Հովհաննիսյաը ողջ մեղքը բարդեց Նիկոյանական հանձնաժողովների, Դավիթ Հարությունյանի և որոշ խառնակիչների վրա, որոնք իրենց հայտարարություններով, իբրև թե միասնական շտաբի հետևում Քոչարյանն է կանգնած, վարկաբեկեցին այն։

No comments:

Post a Comment