Wednesday, July 11, 2012

Հովիկ Աբրահամյանը բուռն գործունեություն է ծավալել

Միանգամից երկու դիտարժան նորություն է շրջանառվում հայրենի տեղեկաատվական դաշտում՝ կապված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամմյանի անվան հետ։
Ասյպես, hayeli.am-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մաղարիչ անել, եթե Ռուբեն Հայրապետյանը իրոք վայր դնի իր մանդատը։ Բանն այն է, որ այս երկուսի միջև գոյություն ունի տևական կոնֆլիկտ և բացահայտ թշնամանք, որը անգամ բերել էր նրան «մարդկանց» միջև փոխհրաձգության Սևանի Հարսնաքար ռեստորանային համալիրում։ Թեև ինչ-ինչ միջոցներով իշխանությունների հաջողվել էր մարել կոնֆլիկտի հետագա էսկալացումը, բայց հաշտեցման մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Նրանց հարաբերություններն այն աստիճան լարված են, որ Հայրապետյանը ցուցադրաբար դադարել է մասնակցել ԱԺ նիստերին Հովիկ Աբրահամյանի ԱԺ խոսնակ դառնալուց հետո։

Հաջորդ նորությունը հաղորդում է 24online.am-ը։ Համաձայն այս լրատվականի տեղեկատվության, ԱԺ նախագահը ձեռնամուխ է եղել ԱԺ-ի ջեռուցման համակարգը փոխարինելուն։ Ողջ վերանորոգողական աշխատանքները գնահատվել են 77 միլիոն դրամ։ Հատկանշական է, որ այս գործընթացը մեկնարկել է օրենքի կոպիտ խախտումով՝ առանց տենդեր հայտարարելու և մեկ աղբյուրից գնման իրավունքի, իսկ կառավարությանը դիմելու փաստաթղթերը նոր-նոր են նախապատրաստվում, մինչդեռ շինարարական աշխատանքները սկսել են մոտ երկու շաբաթ առաջ, ինչը անակնկալ է եղել անգամ ԱԺ անվտանգության ծառայության համար։ Համաձայն օրենքի, ցանկացած նմանատիպ շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ պետք է տենդեր հայտարարվի և լինի կառավարության համապատասխան որոշում։
Երևում է Արգամիչը պարզապես շփոթմունքի մեջ է ընկել ու խառնել է իր տունը ԱԺ-ի հետ, չէ՞ որ դրանք այդքան նման են։

No comments:

Post a Comment