Մյուս գուժը ԲՀԿ-ականների համար կապված է փոխնախարարական պորտֆելների վերաբաշխման հետ։ Նույն թերթը գրում է, որ բազբթիվ ԲՀԿ-ական փոխնախարարներ և ավելի ցածր պետական պաշտոններ զբաղեցնող չինովնիկներ այդպես էլ չէին գրել աշխատանքից ազատվելու մասին դիմումներ՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կկարգավորվի, սակայն նրանց հույսերն ասես չեն արդարանա։
Խոսակցություններ կան, որ մոտ օրերս վերջիններիս մեղմորեն ստիպելու են լքել իրենց աշխատատեղերը, քանի որ դրանք պետք է բաշխվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ական և հենց ՀՀԿ-ական կատարածուների միջև։
Փաստորեն նախագահական ընտրություններին ընդառաջ, ԲՀԿ-ին ուզում են հնարավորինս զրկել ադմինիստրատիվ ռեսուրսից ու իշխանական լծակներից։ Մյուս կողմից էլ ԲՀԿ-ի ներքին մթնոլորտը այդքան էլ կոնսոլիդացված չէ և դժգոհներ կան, ուտի կարծում եմ, որ կարելի է ակնկալել ԲՀԿ-ն լքողների մեծ հոսք։
No comments:
Post a Comment