Saturday, July 7, 2012

Գերմանացիները կողմ են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը

Շուրջ 157 հազար գերմանացիներ Գերմանիայի կառավարության նախաձեռնված առցանց պլատֆորմում անցկցված հարցումում կողմ են արտահայտվել նրան, որ Գերմանաիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Այս մասին հաղորդում է News.am-ը՝ Reuters-ի վրա հղում կատարելով։

Համաձայն աղբյուրի, այլ խնդիրների շուրջ անցկացված հարցումների շարքում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պահանջը ամենաամեծ թվով աջակիցներ ունեցող հարցումներից է տվյալ պլատֆորմում և հարցն անգամ ներկայացվել է Անգելա Մերկելի ուշադրությանը, սակայն վերջինս մերժել է նման նախաձեռնությունը։

No comments:

Post a Comment