Monday, July 9, 2012

Քաղաքապետ է նշանակվել 15-ամյա աղջիկ


paxestin24online.am-ը գրում է, որ Պաղեստինում նշանակվեց աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը` Բաշայեր Օթմանը, որը ընդամենը 15 տարեկան է, տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
“Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և իմ փորձը փոխանցել  մյուս դեռահասներին, ինչը նրանց հնարավորություն կտա  ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար”,– նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:
Ֆինանսական փաստատթղթերը, սակայն, Օթմանի իրավասության շրջանակներից դուրս են։ Բացի այդ, նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար երիտասարդ պաշտոնյայի բոլոր քայլերը կվերահսկվեն նախկին քաղաքապետի կողմից։

No comments:

Post a Comment