Wednesday, July 4, 2012

Սերժ Սրագսյան. «Ռուբիկ, համը դուրս է եկել: Այլևս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ»

 «Ռուբիկ, համը դուրս է եկել: Այլևս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ»։

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հենց այս ցուցումն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին, այն բանից հետո, երբ վերջնականապես զայրացել է՝ լսելով Հայրապետյանի թիկնապահների կողմից 81 վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրը։
Lurer.com-ին իր հերթին մի քանի հարցադրումներ է արել, կապված Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը դնելու և նրա տարածած հաղորդագրության վերաբերյալ.

Ինչո՞ւ նա այս խոսքերը չէր ասում միջադեպից անմիջապես հետո, չէ՞ որ Վահե Ավետյանն ավելի քան 10 օր գտնվում էր անգիտակից վիճակում, և հունիսի 29-ին կնքեց իր մահկանացուն:
Ինչո՞ւ հրաժարական տվեց ոչ թե ծեծից կամ Վահե Ավետյանի մահից անմիջապես հետո, այլ մի քանի օր անց, այն էլ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում։
- Արդյո՞ք մանդատից հրաժարվելու մասին որոշումը վերջնական է ու Հայրապետյանը՝ բնավորության համաձայն հետ չի կանգնի այս որոշումից, երբ գա այն պնդելու ժամանակը։
Իմ կողմից նշեմ, որ ինձ էլ հուզում են այս հարցերի պատասխանները, բայց մի բան հստակ է. այն ինչ տեղի ունեցավ երեկ, աննախադեպ երևույթ էր մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ ու լուրջ հավակնություններ ունի դառնլու նախադեպ։ Անկախ ամեն ինչից, ես սա դրական եմ գնահատում, պարզապես հազար ափսոս, որ նման դրական տեղաշարժերի համար պահանջվեց անմեղ մարդու կյանք։
 

No comments:

Post a Comment