«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հարաբերություններում։ Ըստ թերթի «լավատեղյակ» աղբյուրների, գործընկերների միջև տիրում է անվստահության մթնոլորտ ու կան փոխադարձ դժգոհություններ թե´ խորհրդարանաում, թե´ խորհրդարանից դուրս։
Շրջանռվում են լուրեր, թե կուսակցություններում ափսոսում են, որ խորհրդարանական ընտրություններին միասին են հանդես եկել։ Այս տեղեկությունները շտապեց հերքել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ բնորոշելով դրանք սուտ և իրականությանը չհամապատաասխանով։
Ամեն դեքում, քիչ հավանական է, որ «Ազատ դեմոկրատները» փոշմանած լինեն ընտրություններին «Ժառանգության» ցուցակում ընդգրկվելուց, քանի որ առանձին վերցված նրանց վարկանիշը այնքան ցածր էր, որ ստստիստիկ սխալմունքի էր մոտ, ուր մնաց թե 5 տոկոսի հասներ։ Այ իսկ, որ «Ժառանգության» կուսակցականները փոշմանած լինեն այս դաշինքից, ավելի հավանական է, քանի որ մինչ այժմ էլ կաան խոսակցություններ, որ Քոբոբելյանի ու Արզումանյանի փոխարեն կարող էին և պետք է լինեին ավելի վաստակաշատ ժառանգական գործիչներ։
No comments:
Post a Comment