Համաձայն 1in.am-ի տարածած տեղեկատվության, հունիսի 17-ին 3 զինվորականներ փորձել են մուտք գործել Սևանի «Հարսնաքար» ևս։ Համաձայն լրատվական կայքի աղբյուրների, զինվորականները վշտացած լինելով Վահե Ավետյանի մահվան գուժով, հարբել են։ Նրանց հետ այդ ժամանակ եղել է նաև Երևանում գտնվող «Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետ Վարդան Սամվելյանը։
Ըստ կայքի աղբյուրների, զինվորականները ալկոհոլի ազդեցության տակ որոշել են պատժել Հայրապետյանին ու ոչնչացնել նրա ռեստորանային համալիները, ինչի համար բաժանվել են երկու խմբի՝ Վարդան Սամվելյանը գնացել է Երևանի, իսկ մնացած երեքը՝ Սևանի «Հարսնաքար»։ Ամեն դեպքում, ի տարբերության Վարդան Սամվելյանի դեպքի, այս Սևանի «Հարսնաքարի» պահակախմբին հաջողվել է հեռացնել զինվորականներին համալիրի տարածքից։
No comments:
Post a Comment