Եվ այսպես սկսենք: Ցանկացած տղա պետք է ունենա.
1. Նկար, որտեղ նա ծխում է (ցանկալի է սիգար) և խմում կոնյակ:
2. Զենքով նկար
3. Նկար, որում տղան հեռախոսով է խոսում: Դեմքի արտահայտությունը պարտադիր պետք է այնպիսին լինի, որ ոչ ոք անգամ չկասկածի, որ այդ պահին նա «հույժ» կարևոր հարցեր է լուծում: Չնայած այս տիպի նկարների նկարագրությունում հիմնականում գրված է լինում` «կյանքիս հետ եմ խոսում», «քո հետ եմ խոսում»...Ինչպես աղջիկների դեպքում, տղաների մոտ էլ այս նկարները «պատահական» :)
Հաճախ հեռախոսով խոսելու նկարը համադրվում է մեքենա քշելու նկարի հետ: Ասել կուզի շատ զբաղված է...
4. Նկար, որտեղ տղան կամ ձեռքում է փող բռնել, կամ էլ դրա չափից դուրս շատ առկայությունից «շփում է» դրանք.
5. Դե իհարկե էլ ինչ տղայի պրոֆիլ առանց «մաշնես ու ես» նկարի.
Հաճախ այդ «մաշնեն» իրենցը չի, բայց դե ոնց կարելի է այդպիսի նկար չունենալ...Ինչպես նաև շաաատ ցանկալի է, որ մեքենան սպիտակ նիվա լինի :))))
6. Ռուս աղջկա հետ նկար: Ու կապ չունի ծանոթ են թե անծանոթ, կարևորը Նատաշայի կամ Կատյայի հետ նկար ունենա :) Ու նկարի մեջ պարզ երևում է, որ աղջիկը նկարվել է իր կամքին հակառակ...:)
Ինչպես նաև հաճխ ենք հանդիպում հայ տղաների նկարների սևամորթ աղջիկների հետ, այսպես ասած էկզոտիկայի սիրահարների համար.
7.Ընկերների հետ գարեջուր խմելու նկար.
8. Ընկերների հետ բնության գրկում իրար գրկած նկար: Ախպերների հետ նկար :)
9. Լողավազանում նկարներ
10. Ռոմանտիկ տղաները պարտադիր պետք է ունենան գիթառով նկար, իբրև նվագում են :))
Ռոնատիկայի մեկ այլ դրսևորում է ծաղկեփնջի հետ նկարը «կյանքս եթե դու լինես իմ կյանքում, սա քոնը կլինի» կամ էլ «այս ծաղիկները քեզ իմ ծաղիկ» գրվածքով :)))
Ռոմանտիկ տղաները, ովքեր ծառայության մեջ են գտնվում անպայման պետք է ունենան այսպիսի նկարներ.
10. Եթե աղջիկները որպես իրնց պրոֆիլների նկարներ դնում են նուրբ ու փոքր կենդանիների նկարներ, ապա տղաները դնում են գայլի և առյուծի նկարներ, ներքևում էլ գրում` одинокий волк.
11. Բիլլիարդ խաղալու նկար
12. Խորաված անելու նկար
13.Եվ վերջում, բոլոր տղաները ունենում են իրենց բանակային ընկերոջ հետ նկար, որում ընկերոջ գլխարկը իրենց գլխին է կամ էլ ընկերոջ համազգեստն է հագել:)))
The post is very nicely written and it contains many useful facts. I am happy to find your distinguished way of writing the post. Now you make it easy for me to understand and implement. Thanks for sharing with us. USA Lifestyle
ReplyDelete